Կարևոր իրադարձություններ

Ավտովթար՝ Վայոց Ձորում. վարորդի մարմինը ձորից դուրս են բերել փրկարարները

13 Սեպտեմբեր, 2022 21:16
Ավտովթար՝ Վայոց Ձորում. վարորդի մարմինը ձորից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 64-ամյա Զորիկ Բաբայանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Աղավնաձոր գյուղից դեպի «Նամազալի» կոչվող հանդամաս գնացող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և մոտ 150 մետր գլորվել ձորը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Զ. Բաբայանը տեղում մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է տեղափոխվի ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

 

Լրահոս

Դիտել ավելին