Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    388,5
    408,5

  • RUB

    6,34
    7,19

Կարևոր իրադարձություններ

Նույնիսկ այս իրավիճակում չեք կարողանում ՀՀ շահը սպասարկել. Սիմոնյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

13 Սեպտեմբեր, 2022 16:03
Նույնիսկ այս իրավիճակում չեք կարողանում ՀՀ շահը սպասարկել. Սիմոնյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության քննարկման ժամանակ:

Խորհրդարանի ղեկավարը, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, հարցրել է՝ ինչի՞ն են իրենք մասնակցելու, ի՞նչ պետք է լինի, որ այս դահլիճում նրանց օրակարգը սպասարկվի:

«Հայաստանը գրավե՞ն վերջնականապես, բոլորս մեռնե՞նք, ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ: Ո՞րն է ձեր օրակարգն անվտանգությունից դուրս: Ուզում եմ հասկանալ: Կամ դուք ինչի՞ եք եկել, ուզում եմ դա էլ հասկանալ: Ի՞նչ եք անում դուք երկուսով այստեղ: Ադրբեջանի մասին հայտարարություն ենք ընդունում, երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը: Ու՞մ է դա հետաքրքիր: Հիմա մենք դրա մասին ենք խոսո՞ւմ: Ձեր սնանկության մասին 30 տասնամյակ կարելի է խոսել: Չորրորդ կետով էլ ասում եք բանակցություններից դուրս գանք Ադրբեջանի հետ: Լո՞ւրջ, դուրս գա՞նք: Բա ի՞նչ անենք դուրս գանք: Երկու հոգով գնալու եք սահման պահե՞ք: Հազար ափսոս, որ նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում Հայաստանի Հանրապետության շահը սպասարկել: Այստեղ քաղաքական ոչ մի հարց չկա»,- իր ելույթում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ նիստին ներկա են եղել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ քարտուղար Արծվիկ Մինասյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին