Կարևոր իրադարձություններ

Պուտինն ինտենսիվ աշխատանք է տանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ. Պեսկով

13 Սեպտեմբեր, 2022 14:40
Պուտինն ինտենսիվ աշխատանք է տանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ` լուրջ աշխատանք է տարվում՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։  

«Այսօր գիշերը ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ։ Այդ հեռախոսազրույցի համատեքստում ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ իրավիճակի դեէսկալացիայի համար։ ՌԴ նախագահը շարունակում է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Ես հիմա ավելին չեմ ասի: Տվյալներ ստանալուց հետո մենք ձեզ կտեղեկացնենք այս աշխատանքի արդյունքների մասին»,- Պեսկովի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի դեէսկալացիայի հարցում ՀԱՊԿ-ը հնարավոր դեր կարող է ունենալ, Պեսկովն ասել է, որ այժմ չի ցանկանա որևէ բան հայտարարել, քանի որ տարբեր պայմանավորվածություններ շարունակվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին