Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի արձագանքը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը

13 Սեպտեմբեր, 2022 14:11
Ուկրաինայի արձագանքը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածությանը:

«Ուկրաինան ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը:

Մենք կոչ ենք անում կողմերին գնալ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, մասնավորապես, հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-ասել է Նիկոլենկոն:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին