Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ երթևեկության համար կարող են վտանգավոր լինել

13 Սեպտեմբեր, 2022 09:28
Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ երթևեկության համար կարող են վտանգավոր լինել

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ:

Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում:

Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին