Կարևոր իրադարձություններ

Եկեք չստուգված տեղեկություններ ու տեսանյութեր չտարածենք, հատկապես որ լույսը բացվել է. Դ. Թորոսյան

13 Սեպտեմբեր, 2022 07:59
Հեղինակ՝ Դավիթ Թորոսյան
Եկեք չստուգված տեղեկություններ ու տեսանյութեր չտարածենք, հատկապես որ լույսը բացվել է. Դ. Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընկերներ, ակտիվ տարածվում է տեսանյութ, նշելով որ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ հարված է մեր դիրքերի վրա։ Տեսանյութը տարածելու ցանկություն չկա, բայց դա միանշանակ հրետանային հարված չէ, դա ՀՐԹԻՌԱՅԻՆ հարված է, այդտեղ հստակ աշխատում է ռեակտիվ կայանք` հավանաբար Գրադ։ Վստահաբար ոչ կարող ենք պնդել, ոչ հերքել, որ տեսանյութը այսօրվա է, կամ ընդհանրապես մեզ հետ է կապված։

Այդ ամենը ստուգելու ժամանակ պարզապես չի եղել։ Ուստի ավելի լավ է, եկեք չստուգված տեղեկություններ ու տեսանյութեր չտարածենք, հատկապես որ լույսը բացվել է և փողոցում ավելի շատ մարդ է տեսնելու տարբեր տեղաշարժեր, որը ՆԿԱՐԵԼ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ՑԱՆՑՈՒՄ ՏԱՐԱԺԵԼ ՊԵՏՔ ՉԷ»։

 

Լրահոս

Դիտել ավելին