Կարևոր իրադարձություններ

Վարչապետը Պուտինին մանրամասներ է փոխանցել ՀՀ-ի սուվերեն տարածքի ուղղությամբ ագրեսիվ գործողությունների վերաբերյալ

13 Սեպտեմբեր, 2022 03:03
Վարչապետը Պուտինին մանրամասներ է փոխանցել ՀՀ-ի սուվերեն տարածքի ուղղությամբ ագրեսիվ գործողությունների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով:

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ:  

 

Լրահոս

Դիտել ավելին