Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

Համաշխարհային բանկն ավանդաբար կարևոր դեր է ունեցել ՀՀ-ի տնտեսության կայուն զարգացման գործում. նախագահ (տեսանյութ)

12 Սեպտեմբեր, 2022 19:25
Համաշխարհային բանկն ավանդաբար կարևոր դեր է ունեցել ՀՀ-ի տնտեսության կայուն զարգացման գործում. նախագահ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանն ասել է, որ Համաշխարհային բանկն ավանդաբար կարևոր դեր է ունեցել Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում՝ աջակցելով պետական և մասնավոր հատվածներին:

Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության 30-ամյակը նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է, որ մասնակից է եղել այդ համագործակցության մեկնարկին: «Ականատես եմ եղել, թե որքան կարևոր էր 1990-ականների սկզբին Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը: Դա այնքանով էր կարևոր, որ մենք հասկացանք, թե որոնք են մեր առաջնահերթությունները և կարևոր քայլերը: Մենք շատ կառուցողական ծրագրեր ենք արել և ունեցել շատ արդյունավետ համագործակցություն»,- ասել է նախագահը։

Հանդիպմանն առանձնահատուկ կարևորվել է տարբեր ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսական, թվայնացման բնագավառներում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող աջակցությունը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները և մեկտեղել ջանքերը՝ համագործակցությունն ավելի ընդլայնելու և խորացնելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին