Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    411
    421

  • EUR

    398,5
    418,5

  • RUB

    6,57
    7,42

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցուն ու թուրքին տապալել եմ առանց շանսերի. Կամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոն

12 Սեպտեմբեր, 2022 11:21
Ադրբեջանցուն ու թուրքին տապալել եմ առանց շանսերի. Կամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոն

Սեպտեմբերի 9-11-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում տեղի ունեցած WSF վարկածով աշխարհի առաջնությանը, սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, մի քանի մենամարտեր հաղթահարելուց հետո,  կրկին դարձել է աշխարհի չեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի կարատեի միությունից։

WSF վարկածով աշխարհի առաջնությանը մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 67 երկիր։

«Իմ քաշային կարգում (-75 կգ) մենամարտել եմ Մարոկոն, Ռումինիան, Հունգարիան, Չեխիան, Ղազախստանը, Ալժիրը ներկայացնող մարզիկների դեմ, իսկ ադրբեջանցուն ու թուրքին տապալել եմ՝ առանց շանսերի: Ինչպես խոստացել էի՝ ամեն ինչ արել եմ, որպեսզի մեր դրոշը բարձր պահեմ ու այնպես հաղթեմ թուրքին ու ադրբեջանցուն, որ ուզենան ավարտել իրենց սպորտային կարիերան», - հպարտությամբ ասել է աշխարհի չեմպիոն դարձած Կ․ Ունանյանը:

75 կգ քաշային կարգում մրցաշարն ավարտվել է հետևյալ սանդղակով՝ 3-րդ հորիզոնականում՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ, 2-րդ հորիզոնականում՝ Չեխիայի ներկայացուցիչ, և 1-ին հորիզոնականում՝ Հայաստանը ներկայացնող Կամո Ունանյան։

Հիշեցնենք, որ մինչեւ առաջնության մեկնարկը Կամո Ունանյանն ուներ ոտքի վնասվածք, բայց սա նրան չխանգարեց, որպեսզի 4 տարի անց կրկին նվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նախորդ անգամ 2018 թվականին Ստամբուլում կայացած WSF վարկածով աշխարհի առաջնությանն ժամանակ էր, որ 1/4 եզրափակչում Կամո Ունանյանը կրկին հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ դառնալով աշխարհի չեմպիոն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին