Կարևոր իրադարձություններ

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհը

12 Սեպտեմբեր, 2022 11:10
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհը
Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 66-ից մինչև 80-րդ կիլոմետր հատվածի հիմնանորոգման շրջանակում իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, վաքերի, մայթերի, իջատեղերի կառուցման, կամրջային անցման նորոգման և այլ աշխատանքներ։ Արդեն իսկ ավելի քան 6.5կմ հատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։
 
Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունի 14կմ է։ Այն սկսվում է Մարտունի քաղաքից, անցնում Գեղհովիտ բնակավայրով և ավարտվում Վարդենյաց լեռնանցքում։
 
Նշենք, որ այս ճանապարհը կարևոր ուղի է. միմյանց է միացնում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը։
 
Շինաշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։
 
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
 

Լրահոս

Դիտել ավելին