Կարևոր իրադարձություններ

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

11 Սեպտեմբեր, 2022 23:42
Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

 Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր  սերբ Վիկտոր Նեմեշի հետ: Ամոյանն առավելության հասավ 7:1 հաշվով և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր իր համար նոր քաշային կարգում:

 

Լրահոս

Դիտել ավելին