Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Մակրոնը քննարկել են պարենային անվտանգությանն առնչվող հարցեր

11 Սեպտեմբեր, 2022 19:59
Պուտինն ու Մակրոնը քննարկել են  պարենային անվտանգությանն առնչվող հարցեր

ՌԴ նախագահը՝ Վլադիմիր Պուտինը, հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ՝ կենտրոնանալով Զապորոժիեի ատոմակայանի  անվտանգության ապահովման հարցին։ Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել ուկրաինական կողմի ԱԷԿ-ի օբյեկտների վրա հարձակումներին, ներառյալ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի, որը հղի է աղետալի հետևանքներով:

Պուտինը Մակրոնին տեղեկացրել է ատոմակայաինի ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար Ռուսաստանի ձեռնարկած միջոցների մասին և մատնանշել է Կիևի իշխանությունների վրա ազդելու անհրաժեշտությունը՝ կայանի հրթիռակոծումը դադարեցնելու համար։ Զրույցի ընթացքում փոխադարձ պատրաստակամություն են  հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնակցությամբ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ չքաղաքականացված փոխգործակցության համար։

 

ՌԴ նախագահը ընդգծել է նաև, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը, օգտագործելով արևմտյան երկրներից մատակարարվող զենքերը, շարունակում են Դոնբասի քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունները, ինչի հետևանքով տուժում են խաղաղ բնակիչները։

Զրուցակիցները քննարկել են նաև պարենային անվտանգությանն առնչվող հարցերը և վերահաստատել են այն դիրքորոշումը, որ արտահանվող հացահատիկը պետք է հասնի զարգացող երկրներ։ Կրեմլում ընդգծել են, որ կարևոր է, որ Եվրահանձնաժողովը խոչընդոտներ չստեղծի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման համար։

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարբեր մակարդակներում բարձրացված բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ նախարարական»։

 

Լրահոս

Դիտել ավելին