Կարևոր իրադարձություններ

Մենք կվերադարձնենք վերահսկողությունը Խարկովում. Կադիրով

11 Սեպտեմբեր, 2022 13:44
Մենք կվերադարձնենք վերահսկողությունը Խարկովում. Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում տեղադրած ուղերձում ասել է, որ վստահ է՝ ռուսական զորքը կկարողանա վերադարձնել Խարկովի քաղաքների նկատմամբ վերահսկողությունը։

«Ես պաշտպանության նախարարության պես ստրատեգ չեմ: Սխալներ են թույլ տվել. Կարծում եմ՝ եզրակացություններ կանեն։

Ես միշտ սիրում եմ ճիշտն ասել, իսկ եթե այսօր կամ վաղը հատուկ ռազմական գործողության ռազմավարության մեջ փոփոխություններ չլինի, ես պետք է գնամ ՊՆ ղեկավարության մոտ և նրանց բացատրեմ իրավիճակը»,-ասել է նա։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, երեկ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Դոնբասի ազատագրման գործողության համար որոշում է կայացրել վերախմբավորել ռուսական զորքերը։

«ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր տարածել, թե ինչու է ռուսական զորքը դուրս եկել  Խարկովի ուղղության վրա գտնվող Իզյում, Կուպյանսկ, Բալակլեա բնակավայրերից։ Դա ռազմավարական մարտավարությամբ պայմանավորված քայլ էր, որպեսզի խուսափենք մարդկային կորուստներից։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում, Ես՝ Ռամզան Կադիրովս, պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ քաղաքները վերադարձվելու են»,-ասել է Կադիրովը։

 

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին