Կարևոր իրադարձություններ

Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ

11 Սեպտեմբեր, 2022 13:11
Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ
Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ:

ՀԻնչպես հաղորդում է ArmSport.am-ը, Ալեքսանյանի առաջին մրցակիցը հրաժարվել է գոտեմարտել:

Այսօր մրցագորգ դուրս կգան նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը:

Պողոսյանը պայքարը կսկսի 1/16-ից, որտեղ կհանդիպի ճապոնացի Ռյուտո Իկեդայի հետ:
 
Սլավիկ Գալստյանը ևս մեկնարկելու է 1/16-ից: Նրա մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Փավրիզ Նասիբովն է:
 
Կարապետ Չալյանը մեկնարկելու է 1/16-ից խորվաթ Ֆիլիպ Սաչիչի հետ գոտեմարտով: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին