Կարևոր իրադարձություններ

Գերմանիան պատրաստ է գազի մատակարարման դադարեցման մասին ՌԴ-ի որոշմանը. Շոլց

11 Սեպտեմբեր, 2022 12:47
 Գերմանիան պատրաստ է գազի մատակարարման դադարեցման մասին ՌԴ-ի որոշմանը. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են եվրոպական երկրներ գազի մատակարարման ամբողջական դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության որոշմանը: 

Նրա խոսքով՝ Գերմանիայի Հյուսիսային ափին արդեն տերմինալներ են տեղադրել հեղուկ գազի ներկրման համար, և ընդհանուր առմամբ երկրում գազ են խնայվում:

«Մենք գազ ենք խնայել։ Մենք կրկին օգտագործում ենք ածխային էլեկտրակայանների արտադրական հնարավորությունները։

Հաջորդ տարվա սկզբին մենք հնարավորություն կունենանք օգտագործել մնացած հարավ-գերմանական ատոմային էլեկտրակայանները, եթե դա անհրաժեշտ լինի»,-ասել է Շոլցը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին