Կարևոր իրադարձություններ

Մեքենաների բախման հետևանքով վարորդը մահացել է, ուղևորը՝ հոսպիտալացվել

11 Սեպտեմբեր, 2022 11:27
Մեքենաների բախման հետևանքով վարորդը մահացել է, ուղևորը՝ հոսպիտալացվել

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ բախվել են VAZ-2107 և Lexus մակնիշի ավտոմեքենաները. VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 50 տարեկան) տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին