Կարևոր իրադարձություններ

Աբովյանի հարակից դաշտում հրդեհ է բռնկվել

11 Սեպտեմբեր, 2022 10:00
Աբովյանի հարակից դաշտում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 15։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։54-ին, մարվել՝ 17։10-ին։

Այրվել Է մոտ 10 հա խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին