Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բաբայանը պարգևատրվել է

10 Սեպտեմբեր, 2022 14:15
Դավիթ Բաբայանը պարգևատրվել է

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել` կից գրելով․

«Այսօր Արցախի Հանրապետության ամենաառաջին հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Մայրություն» կազմակերպություննն ինձ պարգեւատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով՝ Արցախի ազատության համար պայքարում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։ Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպությանը և նրա ղեկավար Հասմիկ Մամիկոնի Միքայելյանին իմ համեստ աշխատանքի բարձր գնահատման համար։
 
Մայրը սուրբ հասկացություն է մեզ համար, մեր ժողովրդի համար։ Արցախցի մայրերը, հայ մայրերը ոչ միայն օջախի պահապաններն են, այլ նաև Հայրենիքի պահապանները, հերոսներ, ովքեր, չնայած բոլոր ողբերգություններին ու վշտերին, չեն կորցնում հավատը, տոկունությունն ու գեղեցկությունը։ Աստված օրհնի ձեզ բոլորին»:

 

Լրահոս

Դիտել ավելին