Կարևոր իրադարձություններ

Ըստ հարցման արդյունքների՝ ԱԻՆ-ը 1-ին տեղն է զբաղեցնում պետական գերատեսչություններ շրջանում. նախարար

09 Սեպտեմբեր, 2022 23:02
Հեղինակ՝ Արմեն Փամբուխչյան
Ըստ հարցման արդյունքների՝ ԱԻՆ-ը 1-ին տեղն է զբաղեցնում պետական գերատեսչություններ շրջանում. նախարար

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեծ ուրախությամբ և պատասխանատվությամբ հայտնում եմ, որ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2022 թվականի իրականացված հարցումների արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարությունը մեծ վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում և առաջին տեղն է զբաղեցնում պետական գերատեսչությունների շրջանում։

Ըստ հարցման արդյունքների ԱԻՆ-ը բացարձակ առաջատար է 62% արդյունքով։

Մեր ամենօրյա աշխատանքն ուղղված է ի շահ մեր քաղաքացիների և մեր պետության»։

 

Լրահոս

Դիտել ավելին