Կարևոր իրադարձություններ

Նախագահը ներկա է գտնվել Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգին (լուսանկարներ, տեսանյութ)

09 Սեպտեմբեր, 2022 12:50
Նախագահը ներկա է գտնվել Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգին (լուսանկարներ, տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգին, որը տեղի է ունեցել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Համերգային ծրագրի ավարտին նախագահ Խաչատուրյանն Օհան Դուրայնի այրուն է հանձնել մաեստրոյին շնորհված Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը, որոնք վերադարձրել էր պետությանը:

«Այսօր մաեստրո Օհան Դուրյանի հանդեպ մի վերջին պարտականություններից մեկը պետք է կատարեմ: Խնդիրը կայանում է նրանում, որ իրեն զրկեցին իր նվագախումբը ղեկավարելուց, և այդ ժամանակաշրջանում՝ 2001 թվականին, նա որպես բողոքի նշան իր ըմբոստ պահվածքով որոշեց վերադարձնել պետությանն այն պարգևները, որ նրան շնորհվել էին 1996-1997թթ: Երկու բարձր պարգևներ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը նա վերադարձրեց պետությանը»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և նշել, որ որպես պետական պաշտոնյա ներկա է եղել այն արարողությանը, երբ տրվում էին այդ պարգևները:

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է, որ ես հնարավորություն ունեմ՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ վերադարձնել այդ պարգևները տիկին Ալիսին: Համոզված եմ, որ այս պարգևներն իրենց տեղը կգնեն Օհան Դուրյանի տուն թանգարանում կամ այն վայրում, որտեղ որոշվել է դրանք պահել»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին