Կարևոր իրադարձություններ

Միաբան Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխմոդերատոր

09 Սեպտեմբեր, 2022 10:45
Միաբան Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխմոդերատոր

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում 120 երկրներ ներկայացնող ԵՀԽ կենտրոնական կոմիտեի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին ընտրեցին ԵՀԽ փոխմոդերատոր։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ նշելով, որ եկեղեցիների համաշխարհային խորհրդի մոդերատորը և երկու փոխմոդերատորները գլխավոր քարտուղարի հետ միասին ղեկավարում են ԵՀԽ կենտրոնական կոմիտեն՝ վարելով կենտրոնական և գործադիր կոմիտեների նիստերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին