Կարևոր իրադարձություններ

Անտառում մոլորված մարոկկացուն գտել են

09 Սեպտեմբեր, 2022 09:53
Անտառում մոլորված մարոկկացուն գտել են

Սեպտեմբերի 8-ին, ժամը 19:37-ին ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում՝ անտառում, քաղաքացին (ազգությամբ արաբ) մոլորվել է․ անհրաժեշետ է փրկարաների օգնությունը:

ԱԻՆ-ից փոխանցում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ժամը 21:15-ին հայտնաբերել են Մարոկկոյի Թագավորության քաղաքացի Աբդեսսամադ Դանիին (ծնված 1982 թ.) և ավտոմեքենայով տեղափոխել հյուրատուն:

 

Լրահոս

Դիտել ավելին