Կարևոր իրադարձություններ

«Բալի» հյուրանոցի մոտակայքում մեքենա է այրվել

09 Սեպտեմբեր, 2022 09:20
«Բալի» հյուրանոցի մոտակայքում մեքենա է այրվել

Սեպտեմբերի 9-ին, ժամը 04։12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանա­պարհին՝ «Բալի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին՝ «Բալի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «BMW 520i» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Վ․ Տ․)։

Ինչպես փոխանցում են ԱԻՆ-ից, փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:53-ին։ Այրվել են շարժիչի հատվածը, առջևի անվադողերը և սրահը՝ մասամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին