Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին ՀՀ զինված ուժերից մասնակցած թիմերի պատրաստության ընթացքը

08 Սեպտեմբեր, 2022 19:11
Քննարկվել է «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին ՀՀ զինված ուժերից մասնակցած թիմերի պատրաստության ընթացքը

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել է կոնֆերանս, որին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների և ծառայությունների պետերը, «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին մասնակցած ՀՀ զինված ուժերի թիմերի ղեկավարները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին ՀՀ զինված ուժերից մասնակցած թիմերի պատրաստության ընթացքը և առաջիկա անելիքները, մրցաշարի մասնակցության արդյունքները, առաջացած խնդրահարույց  հարցերն ու առաջարկությունները։

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին Միջազգային բանակային խաղեր մասնակիցների պատրաստության որակի բարձրացման վերաբերյալ՝ հետագա մրցաշարերում առավել բարձր արդյունքներ գրանցելու և նորանոր ձեռքբերումներ ունենալու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին