Կարևոր իրադարձություններ

Ժողովրդավարության ամրապնդումը ՀՀ-ի կառավարության առաջնահերթությունն է. Միրզոյան (տեսանյութ)

08 Սեպտեմբեր, 2022 17:50
Ժողովրդավարության ամրապնդումը ՀՀ-ի կառավարության առաջնահերթությունն է. Միրզոյան (տեսանյութ)

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական մարմինների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը հանդիսանում են Հայաստանի կառավարության առաջնահերթությունները:

Այս առումով կարևորվել է վերոնշյալ ուղղություններով ՄՀԻ հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը:

Սթիվեն Նիքսն անդրադարձ է կատարել ՄՀԻ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Նա նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: 

 

Լրահոս

Դիտել ավելին