Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է 365,2 կգ մսի վաճառք. ՍԱՏՄ (լուսանկարներ)

08 Սեպտեմբեր, 2022 17:56
Կասեցվել է 365,2 կգ մսի վաճառք. ՍԱՏՄ (լուսանկարներ)

Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 46 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 12-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով:

Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 365,2 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝

Երևան – ստուգվել է 7 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել

Արագածոտն – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 128 (75 կգ ԽԵԿ, 14 կգ ՄԵԿ, 39 կգ խոզ) մսի իրացումը

Արարատ – ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել

Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 44 կգ (15 կգ ԽԵԿ, 17 կգ ՄԵԿ, 12 կգ խոզ) մսի իրացումը
Գեղարքունիք – ստուգվել է 8 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 132 կգ ԽԵԿ-ի մսի իրացումը
Լոռի – ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 9 կգ ԽԵԿ-ի մսի իրացումը
Կոտայք – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 31 կգ (18 կգ խԵԿ, 13 կգ խոզ) մսի իրացումը

Շիրակ – ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել

Վայոց Ձոր – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 15,2 (2 կգ ԽԵԿ, 13,5 կգ խոզ) մսի իրացումը
Տավուշ – ստուգվել է – 4 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 15 կգ խոզի մսի իրացումը:

Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամեն օր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին