Կարևոր իրադարձություններ

Աբովյանում ներհամայնքային ճանապարհներ են նորոգվում (լուսանկարներ)

08 Սեպտեմբեր, 2022 17:30
Աբովյանում ներհամայնքային ճանապարհներ են նորոգվում (լուսանկարներ)

Շարունակվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ՝ տեղում ծանոթանալու մեկնարկած և ընթացող շինաշխատանքներին և պատասխանատուների հետ քննարկելու ընթացիկ խնդիրները։ Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

Մարզպետը հերթական այցով Աբովյան խոշորացված համայնքում էր: Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ նախ դիտարկել են Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող մոտ 1,4 կմ երկարության ճանապարհահատվածի շինարարության ընթացքը. ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացվում է պետական բյուջեով:

Մարզպետը եղել է նաև Աբովյան համայնքի Ռոսիա փողոցում, որտեղ Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, պետության և համայնքի 35-65 տոկոս համաֆինանսավորմամբ մեկնարկել են ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ:

Այս պահին հեռացվում է 5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկույթը, որի փոխարեն կկատարվի 5 սմ հաստությամբ ասֆալտապատում, բոլոր հին եզրաքարերը կփոխարինվեն նոր բազալտե եզրաքարերով:

Ծրագիրը ենթադրում է Ռոսիա փողոցի հիմնանորոգում և ամբողջական ասֆալտապատում՝ շուրջ 25 000 ք.մ մակերեսով, ինչպես նաև մայթերի լուսավորության համակարգի կառուցում:

Աշխատանքային շրջայցն ավարտվել է Արամուս բնակավայրում, որտեղ գրեթե ավարտված է ներհամայնքային կարևոր փողոցների և նրբանցքների ասֆալտապատումը: Այդ փողոցներում երբևէ ասֆալտապատում չէր իրականացվել:

Աշխատանքները կրկին Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում էր՝ պետություն-համայնք՝ 35-65 տոկոս համաֆինանսավորմամբ:

Մարզպետարան-համայնք արդյունավետ փոխգործակցությամբ ու թիրախային խնդիրների լուծմամբ է հնարավոր դառնում մարզի համայնքները տանել կայուն և համաչափ զարգացման ճանապարհով:

 

Լրահոս

Դիտել ավելին