Կարևոր իրադարձություններ

Ժամանակավորապես չի գործի Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը

08 Սեպտեմբեր, 2022 15:08
Ժամանակավորապես չի գործի Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը

Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունան ֆեյսբուքյան էջը հրապարակում է արել, որում տեղեկացնում է սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից մինչև 23:00-ն Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը փակելու մասին՝ մաքսատան կառավարման նոր տեղեկատվական համակարգի անցնելու պատճառով:

«Հայտնում ենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից մինչեւ 23:00-ն, նոր տեղեկատվական համակարգի իրականացման/թեստավորման եւ ընթացիկ տեխնիկական աշխատանքների կապակցությամբ «Նինոծմինդա» մաքսային անցակետում կդադարեցվեն մաքսային հսկողության ընթացակարգերը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին