Կարևոր իրադարձություններ

Այսօր կմեկնարկի անվճար գիտական ճամբարը

08 Սեպտեմբեր, 2022 12:39
 Այսօր կմեկնարկի անվճար գիտական ճամբարը

«STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 8-11-ը Երևանի Ազատության հրապարակում անցկացվելու են գիտական ճամբարներ։  

Ազատության հրապարակում տեղադրված տաղավարներում գիտության տարբեր ճյուղերի չորս տասնյակից ավելի ներկայացուցիչներ պատմելու են գիտության նվաճումների, ձեռքբերումների ու նորությունների մասին։ Միջոցառումները հետաքրքիր կլինեն ինչպես գիտասերների, այնպես էլ մասնագիտության ընտրության առաջ կանգնած պատանիների համար։

Ճամբարային օրերն ավարտվելու են համերգներով ու աննախադեպ երաժշտական ծրագրերով։ Գիտական ճամբարի մուտքն ամբողջովին անվճար է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին