Կարևոր իրադարձություններ

Միայնակ ադրբեջանցիների վրա կրակ բացած զինվորին նույնականացնելու աշխատանքներ են սկսվել

08 Սեպտեմբեր, 2022 11:59
Միայնակ ադրբեջանցիների վրա կրակ բացած զինվորին նույնականացնելու աշխատանքներ են սկսվել

Երեկ համացանցում հայ զինվորի մասնակցությամբ տեսանյութ տարածվեց, որում երևում է` ինչպես է երիտասարդը, մի ձեռքում ինքնաձիգ, մյուսում՝ նռնակ, ադրբեջանցի զինվորներին զգուշացնում չմոտենալ իրեն։ Նրանք հայ զինվորին առաջարկում են հանձնվել, բայց վերջինս հրաժարվում է, այնուհետև հրաձգություն է սկսվում:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, անդրադառնալով տարածված տեսանյութին, Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկվանից տեղորոշման, ամսաթվի հստակ ճշգրտման և անձի նույնականացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Ըստ խոսնակի`բավականին բարդ է, քանի որ շատ անորակ տեսանյութ է:

Տեսանյութը դեռևս մեկ տարի առաջ է տարածված եղել ադրբեջանական ԶԼՄ-ներում, պարզապես այդ ժամանակ անհասանելի է եղել մեզ համար: Ըստ մեկնաբանություների` դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին` ադրբեջանցիների` Որոտան (Կուբաթլու) մտնելու ժամանակ:

Նույնականացնելուց հետո միայն պարզ կլինի`երիտասարդը ժամկետային, պայմանագրային զինծառայող է, թե պահեստազորային:

Ն.Բ.

 

Լրահոս

Դիտել ավելին