Կարևոր իրադարձություններ

Թոշակներն ու նպաստներն ավելացել են 3000 դրամով

08 Սեպտեմբեր, 2022 11:24
Թոշակներն ու նպաստներն ավելացել են 3000 դրամով

Կառավարության ասյօրվա նիստում հայտարարվել է, որ սեպտեմբերի 1-ից 3000 դրամով բարձրացվել է կենսաթոշակներն ու նպաստները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ բազային կենսաթոշակի չափը սահմանվել է 21000 դրամ՝ 18000 դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակը 30500 դրամ՝ 28600 դրամի փոխարեն։

«Գործող բանաձևով և օրենքով կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան խոստացված 3000 դրամը, և մենք որոշեցինք բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով 31600 դրամի, ինչը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները կստանա մեր խոստացած 3000 դրամը»,-նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ մարդիկ, որոնց կենսաթոշակը սեպտեմբերի 1-ից ոչ թե 3000 դրամով, այլ շատ ավելի քիչ էր բարձրացել, և հիմա գումարի մյուս մասը նրանք կստանան հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի հետ միասին։ 

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան ընդգծել է, որ սոցիալական խնդիրների լուծմանը միտված կարևորագույն գործիքը տեղ է գտել կառավարության ծրագրում։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին