Կարևոր իրադարձություններ

Արցախում պետական շենքը ջեռուցելու համար ավել վճարած գումարը վերադարձվել է պետբյուջե

08 Սեպտեմբեր, 2022 10:42
Արցախում պետական շենքը ջեռուցելու համար ավել վճարած գումարը վերադարձվել է պետբյուջե

ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում և ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի հսկողությամբ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետական ոչ առևտրային կազմակերպության շենքը մասնավոր կազմակերպության կողմից ջեռուցելու գործընթացում թույլ տրված խախտման հետևանքով պետության կողմից ավել վճարված 1.611.850 դրամ գումարը վերադարձվել է պետական բյուջե:

Այս մասին հայտնում են Արցախի դատախազություն դատախազությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին