Կարևոր իրադարձություններ

Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի թեկնածու-դպրոց. Տիգրան Ավինյան

07 Սեպտեմբեր, 2022 22:34
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի թեկնածու-դպրոց. Տիգրան Ավինյան

Նախկին փոխվարչապետ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate - IB) դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի (Diploma Programme - DP) թեկնածու-դպրոց։

«Դիպլոմա» ծրագիրը նախ հնարավորություն է բազմակողմանիորեն զարգացած, լայն աշխարհայացքով ու քննական մատածողությամբ անհատականություն ձևավորելու համար։

 

Ծրագրի շրջանավարտները կդառնան պատրաստի հետազոտողներ` դասավանդվող առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաների, ընտրված մոտեցումների, օգտագործված մեթոդների շնորհիվ։

«Դիպլոմա» ծրագրի ավարտական վկայականը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում` շրջանավարտին ընձեռելով կրթաթոշակ ստանալու ռեալ հնարավորություն։

 

Մեր դպրոցը նպատակ ունի ձեռք բերել Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցի (IB World School) ավտորիզացիա: Այնպես որ, դեռ մեծ անելիքներ ունենք լավագույն կրթական հաստատություն դառնալու ճանապարհին»։

 

Լրահոս

Դիտել ավելին