Կարևոր իրադարձություններ

Հայ զինվորը, միայնակ հայտնվելով շրջափակման մեջ, բարձրացրել է ինքնաձիգը ու գնդակահարվել. Արամ Գևորգյան (տեսանյութ)

07 Սեպտեմբեր, 2022 21:45
Հեղինակ՝ Արամ Գևորգյան
Հայ զինվորը, միայնակ հայտնվելով շրջափակման մեջ, բարձրացրել է ինքնաձիգը ու գնդակահարվել. Արամ Գևորգյան (տեսանյութ)

«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Որոտան (Կուբաթլու) մտնելու ժամանակ ճանապարհին մի հայի հանդիպեցինք։ Նրա մի ձեռքին նռնակ էր, մյուսում՝ ինքնաձիգ։ Մեզ հետ բարձրաստիճան սպա կար, առաջարկեց հանձնվել, խոստանալով, որ չի սպանի։ Նա չհամաձայնվեց, սպառնաց, որ կսպանի մեզ ու սկսեց կրակ բացել։ Ստիպված էինք ոչնչացնել նրան։

Սրանք ադրբեջանցի զինվորականի խոսքերն են, ով ներկա է եղել այդ միջադեպին։

Ցավոք կադրը հեռվից է ու դժվար է իդենտիֆիկացնել, թե ով է այս հայ զինվորը։ Ամենայն հավանականությամբ կամավոր է կամ պահեստազորային։

Տեսանյութում երևում է, թե ինչ շատ է թշնամին, ու փաստացի նրա ողջ մնալու շանսերը զրոյական էին։ Մի Ուռալ շակալներով շրջապատված ինքը չի ասում՝ «քարաբախ ազեռբայջան», ինքը չի հավատում թշնամու բարձրաստիճան սպայի խոսքին. հա, չեն սպանի, բայց երանի կտա, որ սպանված լիներ, որովհետև թշնամական գերության մեջ մնալը մեռնելուց էլ վատ է թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով։

Չգիտեմ ով է այս զինվորը,

բայց խոնարհումս հիշատակիդ, եղբայր։

հ.գ. Ընկերներ ջան, փորձում ենք պարզել, թե ով է այս տղան, որպեսզի գոնե նվազագույնը՝ իր հերոսության մեդալը հանձնեն հարազատներին: Եթե ճանաչողներ կլինեն, խնդրում եմ արձագանքեք ու ցանկալի է, որ տարածվի էս լուսանկարն ու տեսանյութը»:

 

Լրահոս

Դիտել ավելին