Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին կեղծ անձնագրով և ամուսնության վկայականով գնացել է կալանավայր՝ երկարատև տեսակցության

07 Սեպտեմբեր, 2022 16:10
Քաղաքացին կեղծ անձնագրով և ամուսնության վկայականով գնացել է կալանավայր՝ երկարատև տեսակցության

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և նույն հիմնարկի օպերատիվ բաժիններում ստացված տեղեկությունները, 2022 թվականի սեպտեմբերի 5-ին ձերբակալել են քաղաքացուհու, որը ենթադրյալ կեղծ անձնագրով և ամուսնության վկայականով եկել էր կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ` տեղեկացնում են ՔԿ ծառայությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին