Կարևոր իրադարձություններ

Ինչու են արգելել մանկապարտեզներում ծնունդներ նշել

07 Սեպտեմբեր, 2022 13:12
Ինչու են արգելել մանկապարտեզներում ծնունդներ նշել

Օրերս քաղաքապետարանը մանկապարտեզների տնօրեններին հրահանգել է արգելել ծնունդների նշումը: Շատ ծնողների մոտ այս լուրը դժգոհություն է առաջացրել, քանի որ երեխաներն անհամբերությամբ են սպասում իրենց տարեդարձն ընկերների հետ նշելու օրվան:

Իսկ թե որն է ծնունդները նշելու արգելքի պատճառը, Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխաների մի մասն ունի դրա հնարավորությունը, իսկ մյուս մասը`ոչ:

Հարցին` բողոքների հիման վրա՞ են այդպիսի որոշում կայացրել, քաղաքապետարանի լրատվության վարչության պետը չգիտեր` բողոքներ եղել են, թե ոչ: «Բայց դա ամենաարդար բանն էր, որ կարելի էր անել»,-եզրափակեց Սարդարյանը:

Տնօրեններին ուղարկված շրջաբերականներում մանկապարտեզներում ծննդյան տոնակատարության արգելումը պայմանավորված է նաև ուսումնադաստիարակչական պլանի կատարման խախտմամբ: Քանի որ ծնունդների նշումը, հատկապես խաղավարների մասնակցությամբ, խանգարում է երեխաների կրթական առօրյային: Երեխաներին կրթելու ժամանակն անցնում է ծնունդներ նշելով: 

Ն.Բ

 

Լրահոս

Դիտել ավելին