Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը

07 Սեպտեմբեր, 2022 11:18
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը
Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 6-ին ընդունել են Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նաուֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը։
 
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, պետական աջակցության մեխանիզմներն ու նախատեսվող բարեփոխումները, որոնք ուղղված են արտադրողականության ու գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:
 
Առանձին անդրադարձ է կատարվել հողերի միավորման (կոնսոլիդացիայի) գործընթացին, ոռոգման համակարգերի արդիականացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, նոր ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի թվայնացմանը։
 

Լրահոս

Դիտել ավելին