Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

Պատրաստակամ ենք ուղղել մեր ջանքերը Ճապոնիայի հետ ակտիվ համագործակցությունը խորացնելուն. վարչապետ

07 Սեպտեմբեր, 2022 10:27
Պատրաստակամ ենք ուղղել մեր ջանքերը Ճապոնիայի հետ ակտիվ համագործակցությունը խորացնելուն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուրախ եմ արձանագրել, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի, բարի կամքի և փոխշահավետության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, որոնք վերընթաց զարգացում են ապրում:

Պատրաստակամ ենք այսուհետ ևս ուղղել մեր ջանքերը Ճապոնիայի հետ ակտիվ համագործակցությունը խորացնելուն: Հայաստանը երախտապարտ է Ճապոնիային անցած 30 տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար, որը մեծապես նպաստել է Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանը:

Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները, տնտեսական և մշակութային կապերը, ամրապնդվող իրավապայմանագրային բազան և մի շարք այլ ոլորտներում առկա փոխգործակցությունը թույլ կտան նոր բովանդակություն և որակ հաղորդել վերելք ապրող մեր երկկողմ հարաբերություններին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին