Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի արձանի մոտակայքում տեսախցիկներ են տեղադրել. «Հրապարակ»

07 Սեպտեմբեր, 2022 08:02
Փաշինյանի արձանի մոտակայքում տեսախցիկներ են տեղադրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին տեղեկացրել էինք, որ արդեն հինգերորդ անգամ կոտրել են Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը, որը դեռ ամիսներ առաջ Իջեւան-Նոյեմբերյան մայրուղուց տեղափոխել էին տեղի եկեղեցու բակ, իբրեւ ավելի ապահով մի վայր, որտեղ նման ոտնձգություններ չեն կատարվի: Երեկ վաղ առավոտյան արդեն այն վերանորոգել-վերականգնել էին: Մեր աղբյուրի խոսքով` արձանի մոտակայքում մի քանի տեսախցիկ են տեղադրել, որ արձանաջարդները վախենան եւ այլեւս չկրկնեն»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին