Կարևոր իրադարձություններ

Ծառն ընկել է մեքենայի վրա. օգնության են հասել փրկարարները

06 Սեպտեմբեր, 2022 22:46
Ծառն ընկել է մեքենայի վրա. օգնության են հասել փրկարարները

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տաշքենդի փողոցի թիվ 1/7 շենքի դիմաց ծառը ընկել է ավտոմեքենայի վրա․ տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները հեռացրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ա․) վրա ընկած ծառի ճյուղը։

 

Լրահոս

Դիտել ավելին