Կարևոր իրադարձություններ

Բրիտանացի մի շարք պաշտոնյաներ հրաժարական են տվել

06 Սեպտեմբեր, 2022 17:50
Բրիտանացի մի շարք պաշտոնյաներ հրաժարական են տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Լիզ Թրասի ընտրվելուց հետո, կառավարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի նախարար Նադին Դորիսը, Ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերով փոխնախարար Սթիվեն ՄաքՊարտլենդը և Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի քարտուղարության պաշտոնյա Նայջել Ադամսը հրաժարական են տվել:

Ինչպես հայտնում է Sky News-ը, Դորիսին հորդորել են մնալ պաշտոնում, սակայն նա որոշել է հեռանալ:

Սեպտեմբերի 5-ին հայտնի էր դարձել, որ Թրասն ընտրվել է Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ ու բրիտանական կառավարության ղեկավար։

 

Լրահոս

Դիտել ավելին