Կարևոր իրադարձություններ

Ջերմուկում պղծվել են հայ մեծանուն գործիչների կիսանդրիները (լուսանկարներ)

06 Սեպտեմբեր, 2022 12:40
Հեղինակ՝ Սամվել Պիպոյան
Ջերմուկում պղծվել են հայ մեծանուն գործիչների կիսանդրիները (լուսանկարներ)

Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Պիպոյանը՝ ահազանգելով այդ համալիրի ներսում տեղի ունեցած մշակութային վանդալիզմի մասին ու հրապարակելով լուսանկարներ: Ըստ ահազանգի՝ ավերվել, պղծվել են հայ մեծանուն գործիչների կիսանդրիները, անհայտ անձանց կողմից դրանք դիտավորյալ կոտրվել են, թողնել են գրություններ դեպքերին ու շինության պատերին:

Ահազանգի հեղինակը նշում է, որ շատ կիսանդրիներ է տեսել, սակայն գեղագիտական ու քանդակագործության տեսանկյունից նման հաջողված աշխատանքներ համարյա չիհանդիպել՝ մեկտեղված նույն տեղում։ Ընդ որում բոլոր կիսանդրիներն էլ շատ հաջողված են։

«Դեռ մի երկու-երեք տարի առաջ այդ կիսանդրիները դեռևս միայն մրոտված էին տարբեր անճաշակ գույներով ու նրանց դեռ կարելի էր փրկել։ Վիճակը սարսափելի է հիմա, երբ համարյա բոլոր կիսանդրիները կամ կոտրված են, կամ վերջնականորեն անարգված (ուրիշ բառ չգտա):

Մարդու սիրտ է ցավում, թե որքան է մեր մեջ զարգացել վանդալիզմը, արվեստն ու գիտությունը արհամարհելը, որ նման շքեղ գործերը ոտնատակ են տրվում ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ անտեսվում են պետական ու հանրային ծառայությունների կողմից։

Մի՞թե Ջերմուկ քաղաքի իշխանությունները դա չեն տեսնում: Հո միայն քաղաքի փողոցները բարեկարգելը չի՞, որին պետք է ուշադրություն դարձնել: 

Նման կիսանդրիներ էլ որևէ մեկը չի քանդակի եւ վախենամ, որ չեն էլ կարող։ Ու մենք կորցնում ենք մեր պատմությունը եւ հարգանքը դրա նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում, որի հիմնական գործը կիսանդրիները վրա կամ հարակից պատերին գրելն է' «Մենք եղել ենք այստեղ»»,-գրել է ահազանգի հեղինակը:

 

Լրահոս

Դիտել ավելին