Կարևոր իրադարձություններ

44-օրյայի զոհվածների կամ անհայտ կորածների ևս 9 ընտանիք բնակարան ձեռք կբերի

06 Սեպտեմբեր, 2022 12:34
44-օրյայի զոհվածների կամ անհայտ կորածների ևս 9 ընտանիք բնակարան ձեռք կբերի

Սեպտեմբերի 6-ին ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը քառասունչորսօրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների՝ հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար շահառու ճանաչված ևս ինն անձանց հանձնել է սերտիֆիկատներ։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը։

Դրանց տրամադրման գործընթացը շարունակվում է։

Սերտիֆիկատներ ստացած քաղաքացիների թիվն արդեն քառասունմեկ է, որոնցից վեցն իրացման փուլում է, երկուսն՝ ավարտված։

 

 

Լրահոս

Դիտել ավելին