Կարևոր իրադարձություններ

Instagram-ը ռեկորդային գումարով տուգանվել է

06 Սեպտեմբեր, 2022 11:25
Instagram-ը ռեկորդային գումարով տուգանվել է

Իռլանդիայի իշխանությունները որոշել են 405 միլիոն եվրոյի չափով տուգանք սահմանել Instagram սոցցանցի դեմ։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, տվյալ գումարը ռեկորդային է։

Տուգանքի պատճառը տվյալների պաշտպանության մասին ԵՄ օրենքի (General Data Protection Regulation, GDPR) խախտումն է անչափահասների անձնական տվյալների մշակման ընթացքում։

Instagram-ը թույլ էր տալիս 13-17 տարեկան դեռահասներին բիզնես-օգտահաշիվներ ստեղծել, ինչի հետևանքով նրանց կոնտակտային տվյալները հանրային էին դառնում։

Սոցցանցը մեղադրվում է նաև դեռահասների անձնական տվյալների հանրայնացման այլ միջադեպերի համար ևս։

Meta ընկերությունը, որին պատկանում է Instagram սոցցանցը մտադիր է բողոքարկել Իռլանդիայի իշխանությունների որոշումը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին