Կարևոր իրադարձություններ

Հերթական էլիտար հարսանիքն է կայացել. «Հրապարակ»

06 Սեպտեմբեր, 2022 08:29
Հերթական էլիտար հարսանիքն է կայացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Կիրակի օրը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում հերթական էլիտար հարսանիքն է եղել` ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանն ամուսնացրել է դստերը։ Փեսացուն Համլետ Ավետիսյանի կամ հանրությանն առավել հայտնի Նեպտունի Համիկի որդին է:

Վերջինս ԲՀԿ-ական է, Գագիկ Ծառուկյանի մերձավորներից, «Նեպտուն» սպորտային համալիրի սեփականատերն է, ունի այլ բիզնեսներ: Հարսանիքի քավորն էլ Ծառուկյանի ավագ որդին է եղել։ Հարսանեկան խնջույքին երգել են հայ էստրադայի երգիչ-երգչուհիները, հրավիրված են եղել նախկին պաշտոնյաներ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին