Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին

06 Սեպտեմբեր, 2022 00:03
Հրդեհ՝ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին

Սեպտեմբերի 5-ին, ժամը 15:20-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։21-ին, մարվել՝ 16։56-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին