Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    416

  • EUR

    393,5
    411,5

  • RUB

    5,86
    7,01

Կարևոր իրադարձություններ

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

05 Սեպտեմբեր, 2022 23:00
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 5-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մուջդապի Ամանիին: Հանդիպման ընթացքում արծարծվել են Իրանի հայությանը եւ Լիբանանի առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Դեսպանը անդրադարձաւ Իրանի հայութեան գործօն մասնակցութեան՝ երկրին առաւել զարգացման եւ յառաջդիմութեան աշխատանքներուն: Վեհափառ Հայրապետը իր կարգին, շեշտեց Իրանի հայութեան եզակի դերը սփիւռքահայութեան կեանքէն ներս:

 

Նախագահական ընտրութեան գծով, թէ՛ Նորին Սրութիւնը եւ թէ՛ դեսպանը ընդգծեցին բոլորին կողմէ ընդունելի եւ երկիրը ներկայ ընկերա-տնտեսական կացութենէն դուրս բերելու կարողութիւնը ունեցող նախագահի մը ընտրութիւնը»։

 

Լրահոս

Դիտել ավելին