Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    415

  • EUR

    385
    405

  • RUB

    6,32
    7,17

Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին. կան զոհ և վիրավորներ

05 Սեպտեմբեր, 2022 22:30
Վթար՝ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին. կան զոհ և վիրավորներ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 18:45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Ռ․ Բ․, ծնված 1996 թ․) և «Howo» (վարորդ՝ Գ․ Կ․) մակնիշների բեռնատարները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Բ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Ի. Մ.-ին (ծնված 2004 թ.), Ա․ Ա․-ին (ծնված 2005 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ Ի. Մ․-ն մահացել է, իսկ Ա. Ա․-ի և Ռ. Բ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին