Կարևոր իրադարձություններ

Նախագահը մասնակցել է միջազգային STARMUS VI փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը

05 Սեպտեմբեր, 2022 21:50
Նախագահը մասնակցել է միջազգային STARMUS VI փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

STARMUS VI փառատոնի շրջանակում Հայաստան են այցելել աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ:

STARMUS-ը հանդիսավոր բացել է փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը: Ողջույնի խոսք է ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փառատոնի շրջանակում հնչել է Sonic Universe համերգային ծրագիրը, տեղի է ունեցել Սթիվեն Հոքինգի շքանշանի հանձնման արարողությունը, որը ստացել է լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյը:

 

Լրահոս

Դիտել ավելին