Կարևոր իրադարձություններ

Մասիսի բնակիչը պարեկներին կաշառք էր առաջարկել

05 Սեպտեմբեր, 2022 17:11
 Մասիսի բնակիչը պարեկներին կաշառք էր առաջարկել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպք:

Մասնավորապես՝ Ա. Գ.-ն և Է. Գ.-ն, ծառայություն իրականացնելիս Բագրատունյաց պողոտայում ժամը 04:00-ի սահմաններում նկատելով երթևեկելի գոտու 2-րդ շարքում կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենա, մոտեցել են վարորդին, պահանջել փաստաթղթերը, կատարել սթափության զննում: Պարզելով, որ վարորդը՝ Մասիս քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն, գտնվում է ոչ սթափ վիճակում, ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածք: Իր օգտին պաշտոնատար անձանց կողմից ապօրինի անգործության՝ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց Ա. Հ.-ն ոստիկանության աշխատակիցներին առաջարկել է 20.000 ՀՀ դրամ կաշառք: Չնայած վերջիններիս զգուշացումներին, որ գումար առաջարկելը քրեորեն պատժելի արարք է, Ա. Հ.-ն շարունակել է պնդել՝ կաշառքի առարկա հանդիսացող գումարը նետելով ծառայողական մեքենայի մեջ:

Ա. Հ.-ն ոստիկանության պարեկների կողմից ձերբակալվել ու տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին